
Էստե Նատյուր պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և իր ուրույն տեղն է նվաճել պրոֆեսիոնալ կոսմետոլոգիայի բնագավառում: Ընկերությունը հումքը ներկրում է Եվրոպայից, արտադրանքը պատրաստվում և շշալցվում է Հայաստանում: Էստե Նատյուրի արտադրանքը մշակում են միջազգային ընկերություններում որակավորում ստացած մասնագետները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ներկրված հումքի բաղադրությանն ու որակին, օգտագործվող եվրոպական հումքը ստեղծվում է քիմիայի , միկրոբիոլոգիայի և մոլեկուլյար բիոքիմիայի վերջին ինովացիոն նվաճումների հենքի վրա: Մենք անմիջապես ներկրում ենք այն բոլոր նորագույն բաղադրանյութերը, որոնք հայտնվում են համաշխարհային շուկայում, և պատրաստի պրոդուկտը մշակվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝որակի խիստ վերահսկողությամբ: Մեր արտադրանքը պարտադիր թեստավորում են բժշիկ մաշկաբանները և կոսմետոլոգները: Մեր նպատակն է
- պահպանել և երկարացնել մաշկի բնականկենսագործունեությունը,
- վերականգնել և ամրապնդել իմունիտետը
Մենք ուշադիր ենք մեր հաճախորդների նկատմամբ և միշտ հաշվի ենք առնում Ձեր և Ձեր բժիշկների առաջարկներն ու ցանկությունները:
Մեր արտադրանքը պարտադիր թեստավորում են բժշիկ մաշկաբանները և կոսմետոլոգները, ինչպես նաև թեսթավորում ենք բանաձևի կայունությունը, այն է պրոդուկտի ընդունակությունը պահպանել ֆիզիկաքիմիական հատկությունները՝ գույնը, հոտը, խտությունը նշված ժամկետի ընթացքում: Մենք առաջարկում են բուժիչ կոսմետիկ, խնամքի միջոցների ավելի քան 100 տեսականի: Խնամքի միջոցները ստեղծելիս՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին, և մեր արտադրանքը, համապատասխանաբար, մշակում ենք՝ ելնելով մեր մաշկի առանձնահատկություններից: Ըստ այդմ, Էստե Նատյուրի արտադրանքը վերացնում է շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությունը, բուժում և վերականգնում մաշկը: Առանց պարաբենների ու սուլֆատների ինովացիոն պրոդուկտը՝ յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ, հեշտ տարածվում է մաշկի վրա, արագ ներծծվում, ինչը հնարավորություն է տալիս ներթափանցել մաշկի խորը շերտերը՝ մաշկին տալով թավշյա զգացողություն: