1. Home
  2. Հիմնական արտադրանք
  3. Acne Eraser lotion

Acne Eraser lotion

6,000.00 AMD

• Արդյունավետորեն մաքրում է ծակոտիները

• Օգնում է նվազեցնել ծակոտիների չափը

• Դարձնում է փայլատ

• Հարթեցնում է մաշկի մակերեսը

• Նրբորեն շերտազատում է

Սովորաբար պզուկները հայտնվում են ոչ միայն դեմքի վրա։ Դեպքերի 50%-ում դեմքի վրա պզուկներով հիվանդները նույն խնդիրներն ունեն մեջքի, լանջաբացվածքի և հետույքի մաշկի վրա։ Սրանք այն տեղերն  են, որտեղ ճարպագեղձերը առավել հաճախ են բորբոքվում, ինչըն էլ հանգեցնում է կոմեդոնների (բաց կամ փակ տեսակի) առաջացմանը։

Պզուկների առաջացման վրա ազդող գործոնները նման են, բայց կան նաև առանձնահատկություններ:  Յուղոտ մաշկը, անդրոգեն հորմոնների ավելցուկը, գենետիկան, սթրեսը և, հնարավոր է, սնունդը հանդես են գալիս որպես պզուկների սադրիչներ: Մեջքի և մարմնի մաշկի վիճակի վրա ազդում է նաև քրտնարտադրությունը։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ACNE ERASER-ը մեծ արդյունավետությամբ շերտազատող և ծակոտիները մաքրող միջոց է:

ACNE ERASER-ը փափկացնում և հեռացնում է մաշկի ծերացող և մեռած բջիջները, ինչպես նաև մաշկի մակերեսից՝ ավելորդ ճարպն ու թեփուկները: Խթանում է մաշկի նոր բջիջների աճը, հարթեցնում է մաշկի անհավասար հյուսվածքները՝ տալով ավելի հարթ և առողջ տեսք:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Սալիցիլաթթուն հզոր հակասեպտիկ է, ունի հակաբորբոքային և կերատոլիկ ազդեցություն, ներթափանցում է ծակոտիների մեջ, շերտազատում է բջիջները, նորմալացնում է ճարպագեղձերը, ինչը նպաստում է ծակոտիների նեղացմանը: Կանխում է սև կետերի առաջացումը, նվազեցնում է անհարմարությունը ցանի և կարմրություն առաջացման դեպքում։

Սպիտակ կավը հիանալի ներծծող նյութ է, որը մաշկի մակերեսից կլանում է ավելորդ ճարպը, նպաստում հեռացմանը:

Համամելիսի և սո-պալմետոյի էքստրակտները, որոնք ունեն մածուցիկ ազդեցություն, նեղացնում են ծակոտիները և նվազեցնում դրանց չափերը:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Դեմքը, լանջաբացվածքը և մեջքը մաքրելու համար օգտագործել բամբակյա սկավառակներ: Հատկապես խնամքով  մաքրել բորբոքված հատվածները։ Մաշկը մաքրել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան։

Առավոտյան լվացվել և թեթև շարժումներով չորացնել մաշկը։ Լավ արդյունք կարելի է ստանալ բորբոքված հատվածների վրա ցողելով։

Հակացուցումները:

Անհատական զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ:

Պահպանման պայմանները:

Պահել +5 -ից +25 C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի տեղում:

-Aqua, sodium laureth sulfate, cocamide-DEA, cocamidopropyl betaine, salicylic acid, glycerin, serenoa serrulata (saw palmetto) fruit extract, rosmarinus officinalis (rosemary) extract, phenoxyethanol, caprylyl glycol, fragrance, EDTA.