1. Home
  2. Հիմնական արտադրանք
  3. Dandruff lotion

Dandruff lotion

2,700.00 AMD

SKU: Dandruff lotion

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գլխամաշկի թեփոտումը բնորոշվում է առատ ճարպազատմամբ, ինչն էլ ստեղծում է բարենպաստ պայմաններ սնկերի աճի համար: Արդյունքում, մազարմատները բորբոքվում են, սկսվում է քորն ու թեփոտումը: Թեփի առաջացման հիմնական գործոններն են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, հորմոնային հավասարակշռության խախտումը, ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը և սնվելու առանձնահատկությունները:
DANDRUFF լոսյոնը պարունակում է սնկասպան ակտիվ բաղադրատարրեր, մասնավորապես՝ խիստ արդյունավետ պիրոկտոն օլամին (օկտոպիրոքս): Օկտոպիրոքսը պայքարում է թեփի դեմ, մաքրելով գլխամաշկը և հեռացնելով թեփը՝ հենց առաջին կիրառումից սկսած: Հզոր հականեխիչ ազդեցության շնորհիվ, գլխամաշկը մաքրում է նաև միկրոօրգանիզմներից: Թեփն անհետանում է, քորը՝ մեղմանում:
DANDRUFF լոսյոնի հավասարակշռված բաղադրությունը չափից շատ չի չորացնում գլխամաշկն ու մազերը:
DANDRUFF լոսյոնն ունի բուժիչ և կոսմետիկ ազդեցություն՝ մազերին տալիս է փայլ, ծավալ և փափկություն:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Առավոտյան և երեկոյան լոսյոնով 10-15 անgամ ցողել մաքուր մազերը և  գլխամաշկը լավ մերսել, թողնել չորանա: Օգտագործելուց հետո մազերը պետք չի լվանալ:

-Aqua, ethanol, piroctone olamine, phenoxyethanol, caprylyl glycol, menthol, fragrance.