1. Home
  2. Հիմնական արտադրանք
  3. Piloxil lotion

Piloxil lotion

10,500.00 AMD

SKU: Piloxil lotion

Սովորաբար մազաթափությունն առաջանում է սթրեսների և սեզոնային փոփոխությունների հետևանքով, իսկ 95% դեպքերում արդյունք է այսպես կոչված անդրոգենետիկ ճաղատության: Սովորաբար ուղեկցվում է արմատների շուրջ գտնվող հյուսվածքների լարվածությամբ: Ճնշված արմատը չի կարողանում մնալ մաշկի վրա և այլևս սնուցում չի ստանում: Ի վերջո` մազերը դադարում են աճել: Սկսվում է մազաթափություն, մազերը բարակում են և առաջանում է ճաղատություն: Տեստոստերոնի ավելցուկը մազապարկի ներսում խթանում է 5-ալֆա ռեդուկտազ ֆերմենտի գործունեությունը, որը տեստոստերոնը վեր է ածում դիհիդրոտեստոստերոնի /ԴՀՏ/, վերջինս էլ դառնում է անցանկալի մազաթափություն առաջացնող հորմոնի ակտիվ ձևը:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PILOXIL-ը կանխում է անդրոգենետիկ ճաղատությունը: Ինչքան ավելի շուտ սկսել մազերի խնամքը, այնքան ավելի մեծ է լավ արդյունքի հավանականությունը:
PILOXIL-ը այսօր ամենաառաջադեմ բաղադրանյութն է մազերի խնամքի համար, որը տալիս է հրաշալի արդյունք: Ձեր մազերը կդառնան առողջ և ամուր, կդադարի մազաթափությունը:
PILOXIL-ը անվնաս է կանանց և տղամարդկանց համար:
Կլինիկապես ապացուցված է, որ PILOXIL-ը խթանում է մազերի աճը, դադարեցնում է մազաթափությունը, արագացնում է մազերի աճը և տրամագիծը:
Ակտիվ բաղադրամաս կոպեքսիլը պայքարում է արմատի շուրջ գտնվող հյուսվածքները պահպանող կոլագենի քայքայման դեմ, ամրացնում և առողջացնում է հյուսվածքը, ինչի շնորհիվ մազը դառնում է կենսունակ:
Սո պալմետտոյի էքստրակտը ազդում է այլ ձևով: Գործելով մազարմատի վրա, արգելակում է 5-ալֆա ռեդուկտազ ֆերմենտի 1-ին և 2-րդ տիպերը, հանգեցնելով ԴՀՏ-ի քանակի նվազեցմանը: ԴՀՏ-ի մակարդակի իջեցումն իր հերթին բերում է մազապարկերի աճին և հաստանալուն, բնական ճանապարհով գլխի մաշկը դարձնելով առողջ:
Պատուտակը, գինգկո բիլոբան և մարդարմատը ամրացնում են մազարմատները, խթանում գլխի մաշկի արյան շրջանառությունը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Փչել 20-25 անգամ վնասված տարածքի վրա: Օգտագործել օրը մեկ անգամ առավոտյան կամ երեկոյան: Առավելագույն արդյունք ստանալու համար, փչելուց սպռեյը պահել մաշկին մոտ: Հեղուկը ներմերսել մաքուր և չոր մազերի հիմքը և չլվանալ:

-Ethyl alcohol, aqua, ginkgo biloba (ginkgo) extract, serenoa serrulata (saw palmetto) fruit extract, hedera helix (ivy) extract, propylene glycol, vitis vinifera (grape) seed extract, diamino pyrimidine oxide, phenoxyethanol, caprylyl glycol, L-arginine, fragrance, piroctone olamine, citric acid.