1. Home
  2. Աչքերի շուրջ հատվածի խնամք
  3. Youthful Radiance eye contour serum

Youthful Radiance eye contour serum

10,000.00 AMD

  • հարթվում են աչքերի տակի կնճիռները;
  • նվազեցվում են այտուցն ու մուգ շրջանակները;
  • բարձրանում է խոնավության մակարդակը մաշկի բոլոր շերտերում;
  • ապահովում է հակաօքսիդանտ պաշտպանություն;
  • խտացնում, ձգում է աչքերի շուրջ մաշկը, մեծացնում է առաձգականությունը;
  • հանում է հոգնածության նշանները;
  • ապահովում է երիտասարդ տեսքը և առողջ փայլը;
  • հարմար է մաշկի բոլոր տեսակների համար;
  • հարմար է ամենօրյա օգտագործման համար;

Հատկությունները:

Youthful Radiance Eye Contour Serum-ը բազմաֆունկցիոնալ պեպտիդային շիճուկ է, որը բջջային մակարդակում  պայքարում է ծերացման դեմ: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ, շիճուկը ունի սնուցող և խոնավացնող հատկություն, աչքերի տակի մաշկը դառնում է ավելի ձգված, նվազում են կնճիռները, այտուցները և աչքերի տակի մուգ շրջանակները, բարելավվում է մաշկի երանգը։

Youthful Radiance Eye Contour Serum-ը պարունակում է հիալուրոնաթթու՝ «խոնավության մագնիս», որն ընդունակ է ձգելու և պահպանելու խոնավությունը երկար ժամանակ: Դրա անզուգական խոնավացնող հատկությունները մաշկին տալիս են ավելի հարթ, փափուկ և երիտասարդ տեսք:

Շիճուկը պարունակում է ինչպես ցածր, այնպես էլ բարձր մոլեկուլային քաշի հիալուրոնաթթու:

Բարձր մոլեկուլային քաշի նատրիումի հիալուրոնատը պաշտպանիչ թաղանթ է ստեղծում մաշկի վրա՝ դրանով իսկ ապահովելով երկարատև խոնավացում: Մեծացնում է մաշկի առաձգականությունը։

Ցածր մոլեկուլային քաշը հիանալի կերպով տեղափոխվում է մաշկի միջով էպիդերմիսի խորը շերտեր՝ ապահովելով հարթեցնող, երիտասարդացնող ազդեցություն: Մաշկը դառնում է հարթ և առաձգական, կնճիռային ցանցը հարթվում է։

Վիտամին C-ն կանխում է ազատ ռադիկալների առաջացումը, ակտիվացնում է վերականգնման ընթացքը, հարթեցնում է մաշկի գույնը:

Ադիպոլեսը`հարավամերիկյան քինոա բույսի նորարարական բաղադրիչն է, որը կանխում է ճարպի կուտակումը ճարպաբջիջներում, հանում է ավելորդ հեղուկը, բարելավում է մաշկի առաձգականությունը:

Հալոքսիլ-բարձրացնում է աչքերի շուրջ մաշկի առաձգականությունն ու տոնուսը, նվազեցնում է աչքերի տակի մուգ շրջանակները: Կրիզինն ակտիվացնում է արյան պիգմենտների ոչնչացումը, որոնք էլ մուգ շրջանակների գույնի պատճառ են հանդիսանում:

Այլիսը նվազեցնում է մազանոթների թափանցելիությունը: Բարձրացնում է ավշային շրջանառությունը, բարելավում է մաշկի առաձգականությունն ոի էլաստիկությունը, նվազեցնում է բորբոքումները, օգնում է ազատվել այտուցված աչքերից, աչքերի տակի պարկերից ու աչքերի շուրջ մուգ շրջանակներից։

Օգտագործման եղանակը: Մի փոքր շիճուկ քսել աչքերի շուրջ մաշկին և մերսող, թեթև շարժումներով տարածել մինչև ամբողջովին ներծծվի։

Հակացուցումները: Անհատական զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ:

Պահպանման պայմանները

Պահել +5 -ից +25 C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի տեղում:

-Aqua, propylene glycol, glycerine, Arnica montana (arnica) extract, sodium hyaluronate, niacinamide, phenoxyethanol, caprylyl glycol, xylityl glucoside and anhydroxylitol and xylitol, polysorbate 80, trilon B, fragrance.